Շավարշ Քոչարյանը չբացառեց Թբիլիսիում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը
Թբիլիսիում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը չի բացառվում: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը.
«Քանի որ իրենք հանդիպելու են բազմակողմ ձևաչափում, ապա չի բացառվում նաև այդ հանդիպումը»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Թբիլիսիում կմասնակցի Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին