Սաֆավի. Ահաբեկիչներին հովանավորելը Թուրքիայի համար լուրջ հետևանքներ կունենա
«Սիրիայի հարցում Թուրքիայի քաղաքականությունը ռազմավարական սխալ է»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական, բրիգադի գեներալ Սեյյեդ Յայհա Սաֆավին:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, անդրադառնալով Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանմանը, մասնավորապես նշել է. «Վարձկան ահաբեկիչներին հովանավորելու Թուրքիայի ռազմավարությունն ու ռուսական ինքնաթիռը կործանելն այդ երկրի համար լուրջ հետևանքներ կունենա»:
Անդրադառնալով տարածաշրջանում ընթացող զարգացումներին՝ ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականը հավելել է. «Այս անարդարցի պատերազմում երկու ճակատ գոյություն ունի. Մի կողմում Միացյալ Նահանգների գլխավորությամբ գտնվում են Սիոնիստականը ռեժիմը (Իսրայել), Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Հորդանանը, իսկ մյուս կողմում՝ Իրանը, Իրաքը, Ռուսաստանը, Սիրիան և լիբանանյան Հեզբոլլահը»:
Հասան Ռոհանի. Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի կործանումը չափազանց վտանգավոր քայլ էր
Հարակից հրապարակումներ`
- Հասան Ռոհանի. Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի կործանումը չափազանց վտանգավոր քայլ էր
- Իրանի արձագանքը՝ Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին