«Ստեփանակերտը»՝ Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնության չեմպիոն
Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնության չեմպիոն դարձավ «Ստեփանակերտ» թիմը: Խաղային վերջին օրը «Ստեփանակերտը»-ը հաղթեց ԽՄՕՄՄ-ին 50:26 հաշվով: 22:38 հաշվով «Գյումրին» զիջեց «Գրանդ Սպորտին», իսկ «Նաիրի»-«Էրեբունի» հանդիպումն ավարտվեց 42:60 հաշվով:
Շրջանաձև մրցակարգով անցկացվող առաջնությունում 5 խաղում 5 հաղթանակ տոնեց «Ստեփանակերտը» (10 միավոր): 9 միավորով երկրորդ տեղում է «Գրանդ Սպորտը», եռյակը եզրափակել է «Էրեբունին»:
Բասկետբոլի առաջնությունը մեկնարկել էր նոյեմբերի 23-ին, մրցաշարին մասնակցում էր 6 թիմ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ