Բեռլինում Թուրքիայի դեսպանատան մոտ ցույց է անցկացվել՝ ի աջակցություն Ռուսաստանի
Թուրքիայի կողմից ռուսական Су-24 ինքնաթիռի խոցման հետ կապված՝ Բեռլինում Թուրքիայի դեսպանատան մոտ ցույց է անցկացվել: Գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Говорит Москва» ռադիոկայանին:
Ակցիայի ակտիվիստներից մեկը հայտնել է, որ մասնակիցներն իրենց հետ տարել են պաստառներ, որոնցով Թուրքիային կոչ են արել կողմնորոշվել, ում դեմ են պայքարում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24 թուրքական օդուժը Սիրիայի տարածքում խոցել էր ռուսական Су-24 ինքնաթիռը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին