Հայաստանում տեղի-անտեղի ռեֆորմներ են իրականացնում. Գագիկ Մակարյան
Հայաստանում ամեն տեսակ ռեֆորմներ են իրականացնում, որպեսզի դրսից գումարներ ստանան, սակայն դա սխալ է և չպետք է տեղի-անտեղի ռեֆորմներով զբաղվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հետ հանդիպման ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով այն քայլերին, որոնք հնարավորություն կտան տնտեսությունը դուրս հանել ճգնաժամից:
«Պետք է հրաժարվել այդ մոդելից»- ասաց նա և հավելեց, որ պետք է պաշտոններ առաջարկել նրանց, ովքեր մասնագետ են, իսկ որոշ նախարարների, մարզպետների, մի քանի տասնյակ քաղաքապետերի ու գյուղապետերի, պետք է պաշտոնից ազատել:
«Մեզ մոտ առանց ոլորտն իմանալու, ով դառնում է նախարար, սկսում է ռեֆորմներով զբաղվել, բայց եթե դու այդ ոլորտը հստակ չգիտես կամ այդքան փորձառու չես, ապա չի կարելի ռիսկի գնալ, քանի որ ռեֆորմների արդյունքները տարիներ հետո են երևում, իսկ սխալի համար բոլորն են տուժում»,- ասաց Գ.Մակարյանը:
Նրա խոսքերով՝ տնտեսությունը զարգացնելու համար առաջին հերթին պետք է պայքարել մենաշնորհի և կոռուպցիայի դեմ, մինչդեռ այդ ուղղություններով աշխատանք չի տարվում: «Դժվար է ասել կոռուպցիան է առաջ ընկնել, թե անհավասար մրցակցությունը, սակայն այս շղթան էլ պետք է վերանայվի»,-ընդգծեց Գագիկ Մակարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին