Թուրքական բանակը կոալիցիայի կազմում դադարեցրել է Սիրիայի երկնքում թռիչքները
Ռուսական ռազմական Су-24 ինքնաթիռի խոցման դեպքից հետո թուրքական զինուժը դադարեցրել է ԱՄՆ գլխավորությամբ գործող արևմտյան կոալիցիայի կազմում թռիչքներ իրականացնել Սիրիայի երկնքում: Թուրքական «Հյուրիեթ»-ին հղմամբ, հաղորդում է «Գազետա.ռու»-ն:
Ինչպես նշվում է, դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ թուրքական կողմը նման որոշում է ընդունել ռուսական ռազմական ինքնաթիռը խոցելու դեպքից հետո:
Նույն անանուն դիվանագիտական աղբյուրները նաև հայտնել են, որ Թուրքիան որոշում է կայացրել ռուսական կողմի հետ խորհրդակցությունից հետո:
Հաղորդվում է, որ ռուսական կողմն էլ իբրև դադարեցրել է թռիչքներ իրականացնել թուրք-սիրիական սահմանի երկայնքով:
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահը հայտարարել էր, թե Սիրիայում տեղակայված ռուսական զենիթահրթիռային համակարգերի կողմից Սիրիայի երկնքում թուրքական ռմբակոծիչներին հասցված ցանկացած հարված Թուրքիան կդիտարկի որպես ագրեսիայի ակտ Ռուսաստանի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ