Ֆրանսիայի ԱԳՆ. ԻՊ-ի դեմ պետք է ցամաքային ուժերով պայքարել
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում պետք է ցամաքային ուժեր գործադրել: Հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ RTL ֆրանսիական ռադիոկայանի վրա հղումով:
Ինչպես հաղորդվում է, Լորան Ֆաբիուսը մանրամասնել է, որ ցամաքային պայքար ԻՊ գրոհայինների դեմ կարող են իրականացնել «Սիրիայի ազատ բանակը», քրդական ուժերը և Սիրիայի կառավարական զորքերը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆաբիուսն ասել է, որ այդուհանդերձ, Ֆրանսիան ցամաքային ուժեր չի ուղարկի Սիրիա, քանի որ դա արդյունավետ չի լինի:
Ինչպես նշվում է, Լորան Ֆաբիուսը շեշտել է, որ պետք է հարվածների թիրախ դարձնել իսլամիստների եկամուտի աղբյուր հանդիսացող նավթային օբյեկտներից նավթի փոխադրման ուղիները: Ֆրանսիայի արտգործնախարարը նաև հավելել է, որ «լուրջ կասկածներ կան, որ իսլամիստներից նավթի գնմամբ զբաղվում է Թուրքիան»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին