Կալանավորվել է ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիրը
Ինչպես հայտնում է թուրքական«DHA» լրատվական գործակալությունը, Ստամբուլի 7-րդ քրեական դատարանը որոշում է կայացրել ընդիմադիր «Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլին նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին:
Նրանք մեղադրվում են ահաբեկչական խմբավորումների հետ առնչություն ունենալու, ռազմական լրտեսություն իրականացնելու, գաղտնի նյութեր հրապարակելու մասին հոդվածների հատկանիշներով:
Կալանավորված լրագրողներին իրենց աջակցությունն են հայտնել դատարանի շենքում հավաքված մի խումբ պատգամավորներ «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) ընդդիմադիր կուսակցություններից: Դատարանում վերջիններս վանկարկել են «ազատ մամուլը լռեցնել չի լինի»:
Ընդդիմադիր կուսակցապետ, CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, մեկնաբանելով Դյունդարի և Գյուլի կալանավորումը, ասել է. «Եթե կալանավորվում են ոչ թե հանցագործություն կատարողները, այլ հանցագործության մասին լուր տվողները, ուրեմն թող ոչ քո չասի, թե Թուրքիայում կա ազատ մամուլ և անկախ դատարան»: