Կոկե. «Բարսելոնի» ֆուտբոլիստներին հետևելը բարդ է»
«Ատլետիկոյի» պաշտպան Կոկեն խոստովանել է, որ «Բարսելոնը» շատ ուժեղ է: Նշենք, որ «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում այժմ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն կատալոնյան ակումբին:
«Կատալոնյան խաղացողները շատ բարձր խաղամակարդակ ունեն, և նրանց հետևելը շատ բարդ է,- Կոկեի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Նրանք շատ ուժեղ են: Մենք կաշխատենք քայլ առ քայլ և կնայենք մեր մրցաշարային դիրքին:
Պետք է համբերատար լինենք, աշխատենք ամեն օր ու հաղթենք յուրաքանչյուր հաջորդ խաղում: Մեր նպատակն առաջընթացն է, որն անհրաժեշտ է ակումբին»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան