Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել
ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ընթացող աշխարհի ծանրամարտի առաջնությունը մոտենում է ավարտին:
Ինչպես տեղեկացնում է armnoc.am-ը, Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) երկամարտում գրավել է 5-րդ հորիզոնականը: Պոկոմ վարժությունում հայ ծանրորդը նախ պոկել է 180 կգ, այնուհետ գլխավերևում պահել 186 կգ ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցման ժամանակ չի բարձրացրել 191 կգ քաշը: Մարտիրոսյանը այս վարժությունում նվաճել է փոքր բրոնզե մեդալ:
Հրում վարժությունում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոնն առաջին և երկրորդ մոտեցման ժամանակ չի բարձրացրել 216 կգ-ը, բայց երրորդ մոտեցման ժամանակ նրան հաջողվել է գլխավերևում պահել նույն քաշը: Երկամարտի 402 կգ արդյունքով Մարտիրոսյանն զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Այս քաշային կարգում չեմպիոն է դարձել ղազախ Ալեքսանդր Զայչիկովը:
Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանրքաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ):
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ