Մանրամասներ՝ Ռոմանովների ընտանիքի մահվան գործով լրացուցիչ փորձաքննությունից
Պետերբուգում բացվել է Ալեքսանդր 3-րդ կայսեր շիրիմը՝ թագավորական Ռոմանովների ընտանիքի մահվան գործով լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու համար: Գրում է «Իզվեստիան»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ խորհրդային ժամանակների մտավախությունները՝ գերեզմանը բացելու հետ կապված, չեն հաստատվել: Հետազոտությունը ցույց է տվել, որ աղյուսե դամբարանը վնասված չէ, հետևաբար, ստորգետնյա մաս ներխուժում ևս չի եղել:
«Աղյուսե դամբարանի տակ հայտնաբերվել են փայտե մնացորդներ, իսկ նրանց տակ պղնձե տապան՝ կողպված և թաղումից հետո չբացված: Ակնհայտ է, որ հուղարկավորությունը չի խանգարվել»,-նշել է աղբյուրը:
Բոլոր աշխատանքներն իրականացվել են ռուսական ուղղափառ եկեղեցու և ՌԴ քննչական կոմիտեի ներկայությամբ:
Աղբյուրը հիշեցնում է, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքն էր դիմել էր կառավարությանը՝ Նիկոլայի 2-րդի և նրա ընտանիքի աճյունները գենետիկ փորձաքննության ենթարկելու խնդրանքով: Ռուսական ուղղափառ եկեղեցու կարծիքով՝ այսպիսի փորձաքննության դրական արդյունքները իսկության անվիճելի ապացույց կհանդիսանան՝, որ Նիկոլայ 2-րդի և նրա հարազատների մասունքներն են ամփոփված:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին