Ֆրանսիայում օդանավակայանների 57 աշխատակից ազատվել է աշխատանքից ծայրահեղական հայացքների պատճառով
Փարիզի Լե-Բուրժե և Շառլ դը Գոլ օդանավակայանների անվտանգության ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ այս տարվա սկզբից 57 աշխատակից ազատվել է աշխատանքից ծայրահեղական հայացքներ ունենալու պատճառով: Նրանցից 5-ն ազատվել են աշխատանքից նոյեմբերի 13-ի ահաբեկչությունից հետո: Այս մասին գրում է Գազտեա.ռու կայքը:
Պաշտոնյան հստակեցրել է, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո օդանավակայում հետախուզման ընթացաքում աշխատակիցների անձնական 4 հազար պահարան են ուսումնասիրել, չեն հայտնաբերել ոչ զենք, ոչ թմրանյութ, բայց հայտնաբերվել են մի քանի գրքեր, որոնք պարունակել են իրենց մեջ կրոնական քարոզչություն:
Նշվում է, որ անվտանգության ծառայողները մտադիր են կրկին անգամ ստուգել օդանավակայանների 87 հազար աշխատակցի ծառայողական արտոնագրերը, այդ թվում անվտանգության կառույցների 5 հազար ծառայողի:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ