Գոռ Մինասյանն աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել
Աշխարհի ծանրամարտի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գերծանրքաշային Գոռ Մինասյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել և ընդհանուր հաշվարկում զբաղեցրել 4-րդ տեղը:
Գոռ Մինասյանն առաջին մոտեցման ժամանակ գլխավերևում պահել է 195 կգ-ը, այնուհետ պոկել 201 կգ, իսկ երրորդ մոտեցման ժամանակ բարձրացրել 203 կգ և նվաճել փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունը Մինասյանը հաջողությամբ սկսել է 234 կգ-ով: Սակայն երկրորդ և երրորդ մոտեցման ժամանակ չի կարողացել բարձրացնել 240 կգ քաշը: Երկամարտի 437 կգ արդյունքով Գոռ Մինասյանն զբաղեցրել է 4-րդ տեղը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականի մյուս անդամը՝ գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը, գրավել է 8-րդ տեղը:
Նա առաջին մոտեցան ժամանակ բարձրացրել է 185 կգ, այնուհետ՝ 192 կգ, իսկ երրորդ մոտեցման ժամանակ չի կարողացել սանձել 196 կգ ծանրաձողը: Հրումում Ալեքսանյանն առաջին մոտեցմամբ բարձրացրել է 241 կգ: Երկրորդ մոտեցման ժամանակ Ռուբեն Ալեքսանյանը չի բարձրացրել 246 կգ ծանրաձողը և միևնույն ժամանակ վնասվածք է ստացել, որի պատճառով չի կարողացել շարունակել պայքարը: Երկամարտի 433 կգ արդյունքով նա զբաղեցրել է 8-րդ տեղը:
Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել ռուս Ալեքսեյ Լովչևը, ով աշխարհի ռեկորդ է սահմանել՝ հրելով 264 կգ ծանրաձողը (475 կգ):
Հյուսթոնոմ անցկացվող աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը, այսպիսով, ավարտել է ելույթները: Թիմի կազմում փոքր բրոնզե մեդալ են նվաճել Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) և Անդրանիկ Կարապետյանը (77 կգ):
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ