ՀՖՖ նախագահը հանդիպեց «Red Eagles» ֆան շարժման անդամների հետ
Այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ գրասենյակում հանդիպեց «Red Eagles» ֆան շարժման անդամների հետ: Ավելի քան մեկ ժամ ՀՖՖ նախագահը պատասխանեց շարժման անդամների բոլոր հարցերին, որոնք վերաբերում էին այս օրերին շրջանառվող խնդիրներին, երկրպագուների պահանջներին՝ կապված ազգային հավաքականի խաղերի տոմսերի, գլխավոր մարզչի նշանակման հետ և այլն: Տեղի ունեցավ անկեղծ երկխոսություն-զրույց ՀՖՖ նախագահի և ֆանշարժման անդամների միջև: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Բազմաթիվ հարցերի թվում անդրադառնալով երեկ Հայաստանի ազգային հավաքականի 9 ֆուտբոլիստների կողմից արված հայտարարությանը՝ ՀՖՖ նախագահը պատասխանեց, որ այդ հարցին արդեն անդրադարձել է այսօր՝ ի պատասխան «Առավոտի» հարցմանը:
«Եթե ասեմ, որ հավաքականի արձագանքին չէի սպասում, կհավատայի՞ք: Իհարկե, սպասում էի, որ հավաքականը կարձագանքի: Հենց իրենց արձագանքն էլ ուզում էի լսել: Մի քիչ շատ արագ արձագանքեցին, բայց ոչինչ: Եթե հիշում եք, հենց ես ասացի, որ ցանկանում եմ հունվարին հանդիպում կազմակերպել ֆուտբոլիստների հետ՝ խոսելու բոլոր հարցերի շուրջ և նրանցից ստանալու հստակ ու վերջնական պատասխաններ: Ես եմ ասել, որ տղաների հետ բազմաթիվ խնդիրներ կան քննարկելու: Մենք դրանք կքննարկենք, հանգիստ եղեք: Ոչ մեկի խորհուրդ չեմ տա իրենց շահերի համար խցկվել մեր արանքը»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը «Առավոտի» թղթակցին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ