Արվեստագետ. Ընդդիմության կեսն անցյալի սրիկաներն են
«Մտավորականն ինքն արդեն ազնիվ ընդդիմություն է։ Ես իսկական ընդդիմություն եմ, քանի որ երբեք աթոռի չեմ ձգտել, սրիկայի դերում չեմ եղել, եղել եմ ժողովրդի հետ, սիրել եմ ժողովրդին: Ի՞նչ բան է ընդդիմություն: Ընդդիմության կեսն անցյալի սրիկաներն են։ Դա ընդդիմությո՞ւն է: Ոչ, ես եմ ընդդիմությունը, նրանք են, ովքեր չեն քանդել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քանդագակործ Ֆերդինանտ Առաքելյանը:
Ըստ նրա, մարդիկ պետք է գնան սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և մաքուր խղճով իրենց ընտրությունը կատարեն:
«Ոչ «ոչ»-ը, ոչ էլ «այո»-ն ինձ չեն կարողացել համոզել: Ինձ չեն էլ կարող համոզել, քանի որ ես իմ ես-ն ունեմ: Կա մի ճշմարտություն՝ եթե լինի ազնիվ, ճիշտ, արդար ընտրություն, բոլոր հարցերն իրենց տեղը կընկնեն: Կանգնել են այսօր խնդրի առաջ՝ նրանք ասում ենք սրանք ուզում են մնալ իշխանության, դրա համար դեմ ենք, սրանք էլ ասում են՝ եկել էինք, ինչ արեցիք, դուք էլ քանդեցիք»,- ասաց արվեստագետը:
Ասուլիսին ներկա հոգեբան Սամվել Խուդոյանը նշեց, որ Սահմանադրությունը, որպես կոնկրետ օրենքների խումբ, չի կարող որոշել հասարակության զարգացումը. «Ավելի շատ կամք է պետք՝ իշխանությունն ասի վերջ կոռուպցիային, հովանավորչությանը, մյուս խնդիրներին»:
Հոգեբանի խոսքով, այսօր Հայաստանում իշխանությունը գերկենտրոնացած է:
«Եթե այս փոփոխություններին այս տեսակետից նայենք, կարող է իրավիճակը մի քիչ թեթևացնել, բայց էական փոփոխություններ, կարծում եմ, չեն լինի: Այս վիճակը գալիս է հասարակության մենթալիտետից»,- ասաց Ս.Խուդոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ