Էրդողանը և Պուտինը՝ «կլիմայի» խնդիրներով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի հետ հեռախոսազրույցի ժամանակ հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու իր պատրաստակամության մասին: «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ, հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:
«Էրդողանը հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մոտ ժամանակներս հանդիպելու իր պատրաստակամությունը»,- նշվում է Ղազախստանի նախագահի մամլո ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հավանական է, որ Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները այսօր հանդիպեն Փարիզում կայանալիք կլիմայի խնդիրներով համաժողովի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին