ՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկխոսություն կհաստատվի
ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը և Թուրքիան հաղորդակցվում են ռազմական ինքնաթիռի դեպքի շուրջ և որ վերջին օրերին կարելի է նկատել երկուստեք հռետորաբանության փափկացում: Փոխանցում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
«Այս դեպքը բացառապես երկու երկներին վերաբերող հարց է: Երկու երկրների ղեկավարները հաղորդակցվում են այս հարցի շուրջ: Կարծում ենք Մոսկվայի և Անկարայի միջև երկխոսություն է հաստատվում և հույս ունենք, որ այն կշարունակվի: Չեմ տեսնում իրավիճակը լարելու փորձեր, երկու կողմից հակառակին հասնելու մտայնություն եմ նկատում, չնայած, որ քայլեր են ձեռնարկվել, որոնք բավական լուրջ են, օրինակ Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցները»,- նշել է ամերիկացի դեսպան Դուգլաս Լյութը:
Այդուհանդերձ, դեսպանը նշել է, որ վերջին օրերին կարելի է նկատել երկու կողմերից էլ սրացող հռետորաբանության փափկացում և որ դրանք այն քայլերն, որ ձեռնարկում են ԱՄՆ ու ՆԱՏՕ-ն:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ