Թութանհամոնի դամբարանում գտել են սենյակ, որտեղ, հավանաբար, Նեֆերտիտիի դամբարանն է
Լուքսորում Թութանհամոն փարավոնի դամբարանում կա գաղտնի սենյակ, որտեղ հնարավոր է գտնվում է Նեֆերտիտի թագուհու դամբարանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Եգիպտոսի հնությունների գործերի նախարարը: Նրա խոսքով, վերջին օրերին անցկացված ռադիոլոգիական հետազոտությունը և ինֆրակարմիր սկանավորումը թույլ են տվել հաստատել, որ դամբարանի հյուսիսային պատի հետևում տարածք կա: Այս ամենն, ըստ նախարարի, 90 տոկոսով թույլ է տալիս պնդել, որ այնտեղ ևս մեկ դամբարան կա: Գիտնականները հուսով են, որ այդ դամբարանը պատկանում է գեղեցկուհի թագուհի Նեֆերտիտիին, որի մումիան մինչև այժմ չի հայտնաբերվել:
Թութանհամոնի դամբարանում Նեֆերտիտիի դամբարանի առկայության տեսությունն առաջ է քաշել բրիտանացի գիտնական Նիոկլաս Ռիվսը, որը երկար ժամանակ ուսումնասիրել է հնագույն դամբարանը:
Հենց նա է ենթադրել, որ 1922 թվականին բրիտանացի հնագետ Հովարդ Քարթերի կողմից բացված դամբարանը ևս մեկ սենյակ ունի, որում շատ հավանական է, որ գտնվում է Ամենհոթեփ Չորրորդ կամ Էխնաթոն փարավոնի կնոջ՝ Նեֆերտիտիի դամբարանը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր