Խեդիրան վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում
«Յուվենթուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրան վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում: Այս մասին հայտնում է «Corriere dello Sport»-ը: 28-ամյա գերմանացին ազդրի վնասվածքի պատճառով բաց է թողել իր թիմի վերջին 3 խաղը, սակայն ասպարեզ կարող է մտնել արդեն «Լացիոյի» հետ դեկտեմբերի 4-ին կայանալիք Իտալիայի առաջնության 15-րդ տուրի խաղում: Ավելին՝ նա կփոխարինի Պոլ Պոգբային, ով հռոմեացիների հետ հանդիպմանը չի կարող մասնակցել դեղին քարտերի արդյունքում որակազրկման պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ