Համբուրգի բնակչությունը չի ցանկանում հյուրընկալել Օլիմպիական խաղերը
Գերմանական Համբուրգ քաղաքի բնակչության 51,6 տոկոսը հանրաքվեի ժամանակ դեմ է քվեարկել 2024 թ. Օլիմպիական խաղերը հյուրընկալելուն: Հանրաքվեի նման արդյունքից հետո Համբուրգը դուրս է մնում հետագա պայքարից: 2024 թ. Օլիմպիական խաղերի համար կպայքարեն Փարիզը, Հռոմը, Լոս Անջելեսը և Բուդապեշտը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Միջազգային օլիմպիական կոմիտեն 2024 թ. Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը կընտրի 2017 թ. սեպտեմբերին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ