Սուսերամարտիկներն ավարտեցին ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում
Հայաստանի սուսերամարտի երիտասարդական հավաքականի երկու անդամները` Էդուարդ Օվիկյանը և Մայքլ Հովհաննիսյանը, մասնակցեցին աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:
Էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) խմբային փուլում տոնեց 3 հաղթանակ՝ մտնելով 128 լավագույնների մեջ: Այնուհետ կարողացավ հաղթել Իսպանիայի ներկայացուցչին, սակայն պարտվեց ռուս սուսերամարտիկին: Օվիկյանին հաջողվեց հաղթահարել երկու փուլ միայն: Այս մրցաձևին մասնակցում էին 278 մարզիկ՝ աշխարհի տարբեր երկրներից: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր) խմբային փուլում տարավ 4 հաղթանակ: Վերջինիս հաջողվեց մտնել 64 լավագույնների մեջ, բայց պարտվեց ճապոնացի մարզիկին: Հովհաննիսյանը կարողացավ Օլիմպիական խաղերի վարկանշային 2 միավոր ձեռք բերել:
Սուսերամարտիկների համար տարին ավարտված է: 2016 թվականին հունվարին կկայանա Հայաստանի սուսերամարտի առաջնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ