Ադրբեջանում Նարդարանի դեպքերի համար մեղադրում են Իրանին
Ադրբեջանական «Gunaz.tv» կայքը, որը աչքի է ընկնում հակաիրանական ուղղվածությամբ, իրանական լրատվամիջոցներին մեղադրում է Նարդարանում ստեղծված իրավիճակն ավելի սրելու և լարվածությունը մեծացնելու մեջ: Կայքը գրում է, թե իբր իրանական և՛ պետական, և՛ մասնավոր լրատվամիջոցները տարածում են այնպիսի տեղեկություններ, որոնք նպատակ ունեն հրահելու շրջանի բնակչությանը: Հարկ է նշել, որ ադրբեջանական մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ ուղղակիորեն մեղադրում են Իրանին` Նարդարանի դեպքերի հետ առնչություն ունենալու հարցում:
Քաղաքագետ Գաբիլ Հյուսեյնլին հայտարարել է, որ Նարդարանի դեպքերում Իրանը անմիջական կապ ունի: Քաղաքագետը նշել է, թե իբր Իրանը դեռևս չի ճանաչել Ադրբեջանի անկախությունը, և այդ երկրին մեղադրել Ադրբեջան «լրտեսներ» ուղարկելու ու նարդարանցիներին զինելու մեջ:
Հյուսեյնլին Նարդարանում տեղի ունեցող դեպքերը նմանեցրել է Իրանում իսլամական հեղափոխության հետ: Հարկ է նշել, որ Բաքվին հարակից Նարդարան ավանում տեղի ունեցող դեպքերի շուրջ Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին այսօր հայտարարել է, որ դա Ադրբեջանի ներքին խնդիրն է:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ