Պատանդների փոխանակում Լիբանանի և «Ջաբհաթ ալ-Նուսրա»-ի միջև
Ըստ արաբական «Al-Jazeera» լրատվական ռեսուրսի՝ այսօր առավոտյան սիրիա-լիբանանյան սահմանին Կատարի միջնորդությամբ տեղի է ունեցել պատանդների փոխանակում:
Սիրիական հակամարտության մեջ ակտիվ ներգրավված և «ալ-Կաիդա»-ի ճյուղավորումը հանդիսացող «Ջաբհաթ ալ-Նուսրա» իսլամական ծայրահեղ արմատական խմբավորման մոտ պատանդ պահվող 16 լիբանանցի զինվորները փոխանակվել են լիբանանյան իշխանությունների կողմից ձերբակալված 13 բանտարկյալների հետ: Վերջիններիս մեջ է եղել նաև «Իսլամական պետության» խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադիի նախկին կինը՝ Սաջա ալ-Դուլայմին:
Պատանդների փոխանակումը տեղի է ունեցել «Կարմիր խաչի» աշխատակիցների մասնակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին