Չինացի նկարիչը Պեկինը պատած փոշուց աղյուս է ստեղծել
Այնտեղ, որտեղ մարդկանց մեծամասնությունը տեսնում է վնասակար քաղաքային մշուշը, չինացի նկարիչը նկատել է հնարավորություններ արվեստի համար: Նա 100 օր փոշեծծիչով մաքրել է Պեկինը և փոշու մանր մասնիկներից ստեղծել է մեկ աղյուս, որը խորհրդանշական նշանակություն ունի: Այս մասին գրում է Նյուզռու.քոմ կայքը:
Ինքն իրեն «Ընկուզե եղբայր» անվանող նկարիչը ծնվել է 1981 թվականին Հուբեյ նահանգում: «Փոշի» անվանումով նախագծի համար նրան ոգեշնչել է 2013 թվականի «էյրպոկալիպսիսը», երբ Պեկինը ծածկվել է խիտ մշուշով: Աղյուսի համար նյութը նա հավաքել է հուլիսից մինչև նոյեմբեր: Հիմա ներկայացնելով իր աշխատանքը՝ նա հույս ունի, որ նախագիծը կօգնի մեծացնել բնապահպանական իրազեկվածությունը հասարակության շրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին