Ոստիկանությունը հերքում է «Նոր Հայաստան»-ի հայտարարությունը
«Չկա նման բան, բոլոր ճանապարհները բաց են»,-արձագանքելով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի և «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրությանը ասացին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Նշենք, որ հաղորդագրության համաձայն ահազանգեր են ստացվում մարզերից դեպի Երևան ժամանող քաղաքացիների համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու մասին:
««Ընդդիմության միասնական շտաբ»-ը տարբեր տեղերից ահազանգեր է ստանում, որ ոստիկանությունն արհեստական խոչընդոտներ են ստեղծվում մարզերում բնակվող քաղաքացիների համար, որպեսզի նրանք չկարողանան հասնել Երևան և մասնակցեն Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքին: Մասնավորապես՝ նման ահազանգեր են ստացվել արդեն Վայոց Ձորի մարզից, Աբովյան, Գառնի, Բյուրեղավան, Եղվարդ, Նոր Հաճն և Բուժական բնակավայրերից Ոստիկանության հրահանգով ավտոբուսային երթուղիները հանելու և քաղաքացիների տեղաշարժը դեպի Երևան խոչընդոտելու մասին: «Ընդդիմության միասնական շտաբ»-ը ճշտում է ստացված լուրերը և դրանց հաստատվելու դեպքում հանդես կգա կոնկրետ գործողություններ կատարելու կոչով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ