Մխիթարյանն ու «Բորուսիան» պայմանավորվել են
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրն իր ակումբի հետ: Նշենք, որ հայ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017 թ.:
Մոտ ժամանակներս «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը լուրջ աշխատանք ունի, քանի որ 2017 թ. կլրանան Հենրիխ Մխիթարյանի, Մաթս Հումմելսի, Իլկայ Գյունդողանի, Մարսել Շմելցերի, Սվեն Բենդերի, Մորիցա Լյայտների ու Լուկաշ Պիշչեկի պայմանագրերի ժամկետները: Նրան արդեն հաջողվել է առաջընթաց արձանագրել Մխիթարյանի հետ բանակցություններում. Կողմերը սկզբունքային համաձայնության են հանգել համաձայնագրի երկարաձգման հարցում:
Հենրիխ Մխիթարյանը, ով նախորդ մրցաշրջանում չէր փայլում, հնարավորություն ստացավ նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելից և պարզապես «ծաղկեց» այս մրցաշրջանում. Բունդեսլիգայում նա արդեն 6 գոլ է խփել (2 անգամ ավելի, քան անցած ողջ մրցաշրջանում) և կատարել 11 գոլային փոխանցում (ընդամենը 1-ով է զիջում Դուգլաս Կոստային):
Նման առաջընթացի պատճառներից մեկը Թոմաս Տուխելի նվիրած Տիմոտի Գոլվիի «Թենիսի ներքին խաղը» գիրքն է: Բովանդակությունը նրանում է, որ մարզիկը միշտ պետք է պայքարի երկու հակառակորդի՝ մրցակցի ու սեփական կասկածների դեմ:
«Որոշ ժամանակ մեղադրում էի ինձ խաղադաշտում բոլոր անհաջողությունների համար»,- ասել է Մխիթարյանը: Նա խոստովանել է նաև, որ իրեն ճնշում էր տրանսֆերային արժեքը՝ 27 մլն եվրո:
Հիմա, ըստ Մխիթարյանի խոսքերի, ինքը գերազանց է հարմարվել Դորտմունդում: Սպասվում է, որ պայմանագրի բոլոր մանրամասները կհրապարակվեն Ամանորից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան