Մոտ 16 հազար մարդ այս տարի տեղավորվել է աշխատանքի. նախարար
Զբաղվածության ոլորտում 2014-2015 թվականներին վարվող պետական քաղաքականությունը արմատապես փոխվել է՝ հիմքում դնելով աշխատանք փնտրող անձին աշխատանքով ապահովելու և աշխատանքի միջոցով եկամուտ ստանալու գաղափարախոսությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Այս տարվա զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվել է շուրջ 11 հազար 270 մարդ: 15 հազար 782 մարդ տեղավորվել է աշխատանքի, որից 6285-ը սեզոնային զբաղվածության ծրագրով, շուրջ 400 անձ՝ Տավուշի մարզում իրականացված վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրով:
Սեզոնային զբաղվածության միջոցով գյուղացիական տնտեսությունների աջակցության ծրագրի շրջանակներում 4793 հողօգտագործողի (6285 անձ) աջակցելու նպատակով տրամադրվել է 849,3 միլիոն դրամ (մեկ ծրագրի առավելագույն արժեքը կազմել է 350 հազար դրամ): Ծրագրում ընդգրկված և աշխատաշուկայում անմրցունակ գյուղացիները ձերբազատվել են վարկեր վերցնելու ծանր բեռից: Ծրագրի իրականացման արդյունքում մշակվել են նախկինում չմշակվող հարյուրավոր հեկտար հողատարածքներ, բարձրացել է հողատարածքների մշակման որակն ու արդյունավետությունը:
Ժամանակավոր զբաղվածություն ապահովող ծրագրերի շարքում «Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագիր» է, որը մեկնարկել է նոյեմբերից, ընդգրկել է 44 սահմանամերձ համայնք: Այդ ընթացքում 379 անձ ընդգրկվել է ծրագրում՝ 1 աշխատանքային օրվա համար ստանալով 7000 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը