ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունն առաջին հերթին բխում էր բանակցային ձևաչափի շահերից. Կ.Բեքարյան
«ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը ոչ թե մեր, Լեռնային Ղարաբաղի հանրապետության, Ադրբեջանի շահերից էր, այլ առաջին հերթին բանակցային ձևաչափի շահերից էր բխում, որպեսզի բանակցությունները որևէ կերպ փակուղի չմտնեն: Կամ պետք է դիտարկել արված հայտարարությունը բոլորի շահերից, կամ չի կարելի դիտարկել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ արված հայտարարության մասին:
Ըստ Կ.Բեքարյանի, կա բանակցային ձևաչափ, այդ ձևաչափով ուղղակի կամ անուղղակի ստանձնած պարտավորություններ կողմերի կողմից, և կա Ադրբեջանի պահվածքը, երբ ամեն հնարավոր առիթով փորձ է անում հակահայկական բանաձևեր անցկացնել տարբեր միջազգային կառույցներում:
«Սա ձեռագիր է, որը կամ պետք է կանխվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, կամ նման ձեռագիր ինչ-որ պահի ստիպված պետք է որդեգրենք մենք: Այստեղ խնդիրը լրիվ ուրիշ դաշտում է: Հնարավոր չէ, որ հակամարտության երեք կողմից երկուսը կաշկանդված լինեն բանակցային ձևաչափով և ստանձնած պարտավորություններով, մեկն իրեն ազատ զգա, ի դեմս Ադրբեջանի. ցանկացած տեղ ցանկացած բան անելու»,-ասաց Կարեն Բեքարյանը:
Ըստ նրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը կամ գործելակերպը մեկնաբանելիս, նաև հայկական կողմն իր հետագա քայլերի ու նախաձեռնությունների առումով պետք է հաշվի առնի այս հանգամանքը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը