Ֆրանսիական սուպերմարկետներին արգելել են թափել սննդամթերքը
Ֆրանսիայում ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է սուպերմարկետներին թափել սնունդը: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Այսօրվանից մեծ խանութները պարտավոր են ժամկետը սպառվող սննդամթերքը հանձնել բարեգործական կազմակերպություններին, սրանք էլ կարիքավորներին: Սենատի կողմից հավանության արժանացած փաստաթղթով պատիժ է սպասվում այն սուպերմարկետներին, որոնք կոչնչացնեն սնունդը (չի մեկնաբանվում, թե որն է լինելու պատիժը): Նշվում է, որ մինչ այս օրենքի ընդունումն առևտրի կենտրոնները ոչ միայն նետում էին սննդամթերք, այլ միտումնավոր դրանք ոչ պիտանի էին դարձնում, որ անտուն մարդիկ չօգտագործեին:
Պատգամավորներից մեկն ասել է, որ նոր օրենքը թույլ կտա կերակրել ավելի քան 10 միլիոն կարիքավորի:
Ֆրանսիան առաջին երկիրն է, որ ընդունել է նման օրենք: Ակտիվիստները, ովքեր հանդես են եկել նման նախաձեռնությամբ, մտադիր են տարածել նման պրակտիկա Եվրամիության մյուս երկրներում:
ՄԱԿ-ի տվյալներով, 2015-ին աշխարհում 790 միլիոն մարդ տառապել է սովից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան