Պատահար Հնդկաստանում. Կան զոհեր
Հնդկաստանի Գուջառատ համայնքում ուղևորներով լի ավտոբուսը կամրջից ընկել է գետը: Պատահարի հետևանքով 20 մարդ զոհվել է: Այս մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները: Նրանց դիերը դուրս են բերել ջրից:
Թե քանի մարդ է եղել ավտոբուսում, հստակ չէ: Ենթադրվում է, որ այն լի է եղել մարդկանցով: Դեպքի վայրում իրականացվում են որոնողա-փրկարարական աշխատանքներ, աշխատում են հրշեջներ, ոստիկաններ, բժիշկներ:
Նշվում է, որ Հնդկաստանի ճանապարհները համարվում են աշխարհի ամենավտանգավորներից: Ամեն տարի Հնդկաստանի շրջաններում տեղի ունեցած պատահարների հետևանքով հազարավոր մարդիկ են մահանում:
Պատահարներն առավել հաճախ տեղի են ունենում ճանապարհների վատ վիճակի, մեքենան վարելիս անզգուշության, ինչպես նաև տրանսպորտային միջոցներով սահմանվածից շատ մարդ տեղափոխելու պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ