Յուրգեն Կլոպ. «Տեյշեյրան որոշեց լուծել իր ընտանիքի ֆինանսական խնդիրները»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Շախտյորի» կիսապաշտպան Ալեքս Տեյշեյրայի տեղափոխությունը չինական «Ցզյանսու»:
«Եթե դու 26 տարեկան ես ու այդպիսի առաջարկ ես ստանում, անպայման կմտածես: Ենթադրում եմ, որ Տեյշեյրան լուծել է նաև իր հարազատների հաջորդ սերնդի ֆինանսական խնդիրները: Դա լավ նորություն է նրա ընտանիքի համար:
Ինձ համար դա խնդիր չէ: Ֆուտբոլում այն սովորական բան է»,- ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» չէր ցանկանում Տեյշեյրայի համար 30 մլն ֆունտ ստեռլինգից ավելի վճարել, իսկ «Ցզյանսուն» նրա համար 50 մլն եվրո առաջարկեց:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ