Տնային վատ տնտեսուհի լինելու համար ամուսինը դատի է տվել կնոջը
Իտալական Լացիո նահանգի Սոնինո 47-ամյա մի բնակիչը դատի է տվել իր 40-ամյա կնոջը այն բանի համար, որ նա վերջին 2 տարիների ընթացքում չի կարողանում լավ ճաշ պատրաստել և չի հավաքում տունը: Ամուսինը կնոջը մեղադրում է ընտանիքի հանդեպ դաժան վերաբերմունքի համար, ինչի համար կինը կարող է դատապարտվել մինչև 6 տարի ազատազրկման, գրում է The Local-ը:
Ամուսինը, որը կնոջից 7 տարի մեծ է, իրեն վիրավորված է զգում: Նա պատմել է, որ հաճախ վեճի ժամանակ կինը իրեն դուրս է հանել ննջարանից ու պարտադրել քնել հյուրասենյակում, որտեղ «սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակ է»:
Նաև ասել է, որ իր բերած մթերքները հաճախ ստիպված են եղել թափել, քանի որ երկար չօգտագործվելու հետևանքով փչացել են:
Դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 12-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին