Հունաստանում ցուցարարները փորձել են էշին տանել խորհրդարան
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում նախօրեին բողոքի մեծ ակցիա է տեղի ունեցել: Դրա ընթացքում, ցուցարարները փորձել են մի կենդանի էշ մտցնել խորհրդարանի շենք: Այս մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Ինչպես երևում է տեսանյութից, կենդանիներին խորհրդարանի շենքի մոտ են բերել ոչ մեծ բեռնատարներով: Էշի մեջքին ամրացրել են Հունաստանի վարչապետի, աշխատանքի հարցերի նախարարի նկարներով ցուցապաստառ: Հենց վերջինս է կազմել կենսաթոշակային բարեփոխումների իրականացման պլանը:
«Պարոնայք, մեր՝ ավանակի համբերությունը սպառվում է»,-գրել են նրանք ցուցապաստառի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ