Ռուսաստանը չի կրճատի սոցիալական պարտավորությունները
Ռուսաստանի կառավարությունը չի կրճատի սոցիալական պարտավորությունները: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության համագումարի ժամանակ:
«Լուծելով գլոբալ տնտեսական խնդիրներ, եկեք հիշենք, որ Ռուսաստանը նախ և առաջ սոցիալական պետություն է: Եվ մենք չենք գնա մեր պարտավորությունների կրճատմանը»,-ասել է նա:
Մեդվեդևն ասել է, որ պետական աջակցություն տրամադրվում է սոցիալապես խոցելի խմբերի շատ քաղաքացիների: Նրանք հաշմանադամություն ունեցող մարդիկ են, որբեր, բազմազավակ ընտանիքներ, վետերաններ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին