Կարապետյան-Սենեկալ պարային զույգը կմասնակցի «Bavarian open» միջազգային մրցաշարին
Գեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը, որը ներկայացնում է Հայաստանը, կմասնակցի Գերմանիայում կայանալիք «Bavarian open» միջազգային մրցաշարին:
Կարապետյան-Սենեկալ պարային զույգը Եվրոպայի առաջնությունից հետո, որում զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը, կմասնակցի բավարական միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Պարային զույգերի պայքարում Կարապետյան-Սենեկալ զույգի մրցակիցները կլինեն ևս 17 զույգ:
«Bavarian Open»-ը կմեկնարկի փետրվարի 17-ին և կավարտվի 21-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին