Արցախի վարչապետը հանձնարարել է պատասխանատու պաշտոնյաներին խստորեն վերահսկել ոռոգման ջրի պաշարների օգտագործումը
«Մենք քայլեր ենք ձեռնարկում ոռոգման նոր ենթակառուցվածքների ստեղծման և համակարգի բարելավման ուղղությամբ»,-նշել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն՝ այսօր Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի խումբ միջին և խոշոր հողօգտագործողների մասնակցությամբ՝ պետական աջակցության ծրագրերի հետ կապված հարցեր քննարկելու նպատակով հրավիրած խորհրդակցության ժամանակ:
Նա նշել է, որ դրան զուգահեռ՝ կառավարությունը, աջակցության համապատասխան ծրագրերի միջոցով, խրախուսում է ոռոգման արդի տեխնոլոգիաների կիրառումը, ինչը կբարձրացնի և՛ ջրային պաշարների կառավարման արդյունավետությունը, և՛ հողերի բերքատվությունը»,- նշել է Ա. Հարությունյանը: Այս մասին հայտնում են Արցախի կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կառավարության ղեկավարը հորդորել է ներկաներին բարեխղճորեն օգտագործել եղած պաշարները և համոզմունք հայտնել, որ այդ պարագայում զգալիորեն կավելանան ոռոգովի հողատարածքների ծավալները: Ա. Հարությունյանը հանձնարարել է պատասխանատու պաշտոնյաներին խստորեն վերահսկել ոռոգման ջրի պաշարների օգտագործումը և բարձրացնել դրանց կառավարման արդյունավետությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ