Դատավոր Ուզունյանը հրաժարական է տվել
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանն դիմում է ներկայացրել ՀՀ Արդարադատության խորհրդին՝ դատարանի նախագահի պաշտոնից հրաժարվելու և նույն դատարանում որպես դատավոր աշխատելու մասին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Աննա Վարդապետյանը:
Նա նաև փոխանցեց, որ Արդարադատության խորհուրդը փետրվարի 12-ին կքննարկի Ուզունյանի դիմումը և քննարկման արդյունքներով կորոշվի` բավարարե՞լ դիմումը, թե՞ ոչ:
Նշենք, որ Սամվել Ուզունյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է դեռևս 2004 թվականից:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ