Հայաստանում գործող «Մելլաթ» ու Իրանի «Սադերաթ» բանկերը 5 մլն. եվրո արժողությամբ պայմանագիր են կնքել
«Հայաստանում գործող «Մելլաթ» բանկն ու Իրանի «Սադերաթ» բանկը 5 մլն. եվրո արժողությամբ պայմանագիր են կնքել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ իրանական ապրանքները Հայաստան արտահանելու գործընթացին նպաստելու նպատակով Իրանի «Արտահանման և զարգացման բանկի» (Սադերաթ) Հայաստանում գործող իրանական «Մելլաթ» բանկի միջև 5 մլն. եվրո արժողությամբ պայմանագիր է ստորագրվել:
Իրանական «Սադերաթ» բանկի գործադիր տնօրենը, ընդգծելով, որ Իրանն ու Հայաստանը մի շարք ոլորտներում հաջողված համագործակցության ունեն, մասնավորապես ասել է. «Նախորդ տարի Իրանից Հայաստան արտահանումը կազմել է 120 մլն. դոլար, ակնկալում ենք, որ տնտեսական հարաբերություններն առաջիկայում կաշխուժանան»:
Հիշեցնենք, որ Իրանի արտահանման և զարգացման բանկի գործադիր տնօրենը ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով բանկի ծավալած գործունեությունը, տեղեկացրել էր, որ իր ղեկավարած բանկը մասնակցություն կունենա Հայաստանի հետ իրականացվող «գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի» շրջանակներում կառուցվող 107 մլն եվրո արժողությամբ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությանը, որն ավարտին հասցնելու նպատակով «Սադերաթ» բանկը 83 միլիոն եվրո գումար կհատկացնի»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին