Տիագու Սիլվա. «ՊՍԺ-ն կարող է ողջ մրցաշրջանն անցկացնել առանց պարտության»
ՊՍԺ-ի պաշտպան Տիագու Սիլվան կարծում է, որ իր թիմը կարող է մրցաշրջանն ավարտել առանց պարտության: Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում փարիզցիները հաղթել են 22 խաղում, 3 հանդիպում ավարտել ոչ-ոքի արդյունքով ու երկրորդ տեղում ընթացող «Մոնակոյին» գերազանցում են 24 միավորով:
«Կարծում եմ՝ բոլոր նախադրյալներն ունենք՝ ողջ մրցաշրջանն առանց պարտության անցկացնելու համար,- բրազիլացու խոսքերը մեջբերել է «Le Figaro»-ն:- Դա մեր նպատակը չէ, բայց եթե ստացվի, պարզապես ֆանտաստիկա կլինի»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ