Հայաստանում 1 օրում մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպք է գրանցվել
Փետրվարի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Բացահայտվել է գողության` 15, խարդախության` 5, կողոպուտի` 2, ավազակային հարձակման, ավտոմեքենա փախցնելու և խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման` 2, մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 5 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ