Հնարավոր է ՆԱՏՕ-ն մոնիտորինգի ենթարկի Թուրքիայի սահմանները
Անօրինական միգրացիայի դեմ պայքարի նպատակով Թուրքիայի սահմանները, այդ թվում և ծովային, ՆԱՏՕ-ի կողմից մոնիտորինգի ենթարկելու մտադրության վերաբերյալ Թուրքիայի և Գերմանիայի հայտարարությունը Եվրահանձնաժողովը ընդունել է ի գիտություն: Ըստ «Ռիա նովոստի» գործակալության, այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Շինասը:
«Եվրահանձնաժողովը ի գիտություն է ընդունում Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի ներգրավվածության մասին հայտարարությունը: ՆԱՏՕ-ն արդեն ինքնուրույն կորոշի հավանական ներգրավվածության հնարավորությունն ու պայմանները»,- հայտարարել է նա:
Նշենք, որ նախօրեին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել էր որ «Թուրքիան Գերմանիայի հետ ՆԱՏՕ-ին կառաջարկի որպես օրակարգային հարց քննարկել սահմանները մենիտորինգի ենթարկելու մեխանիզմներ, այդ թվում նաև Էգեյան ծովի շրջանում», իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ վերջինս նշել է, թե իրենք ձեռնամուղ կլինեն, որպեսզի ՆԱՏՕ-ն ներգրավվի այս հարցում: