Նախարարը պայմանագրային զինծառայողի աշխատանքից ազատման մասին
Յուրաքանչյուր զինվորական պետք է իր գործով զբաղվի, պայմանագրային զինծառայող Տիգրան Մազմանյանը զբաղվել է քաղաքականությամբ, իսկ Զինված ուժերը պետք է քաղաքական չեզոքություն պահպանեն:
ԵՊՀ-ում պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով զինված ուժերից պայմանագրային զինծառայող Մազմանյանի հեռացման հարցին:
«Չեմ կարծում, որ Տիգրանն այդ հիմքն ունի, որ մեղադրի Զինված ուժերի ղեկավարությանը: Նա զբաղվել է քաղաքականությամբ, իսկ Զինված ուժերը պետք է քաղաքական չեզոքություն պահպանեն, մեկ անգամ ևս զգուշացվել է այդ մասին, որից հետո ինքն իր ցանկությամբ դուրս է եկել բանակից»,-ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Սարսանգի ջրամբարի հետ կապված ԼՂՀ-ն պահպանում է բոլոր միջազգային նորմերը. Սեյրան Օհանյան
- Այս օրերին սահմանային լարվածությունը թուլացել է. Օհանյան
- Մարզերում հոսպիտալային օղակի բոլոր շինությունները կամաց-կամաց վերանորոգվում են. Ս. Օհանյան
- Սեյրան Օհանյանը՝ զինծառայողների աշխատավարձերի մասին
- Պաշտպանության նախարարը բանակում արգելել է օգտագործել երկու արտահայտություն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ