«Daily Mail». Ժոզե Մոուրինյոն ընկերներին ասել է, որ տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» լուծված հարց է
Պորտուգալացի մասնագետն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»: Ավելի վաղ հաղորդվել է, որ կողմերը բանակցություններ են վարել ու պայմանավորվել պայմանագրի ստորագրման վերաբերյալ: «Daily Mail»-ի տեղեկություններով՝ Մոուրինյոն իր ընկերներին արդեն ասել է, որ տեղափոխությունն «Օլդ Տրաֆֆորդ» լուծված հարց է:
Մոուրինյոյի հետ պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-2016 թթ. մրցաշրջանից անմիջապես հետո:
Ի դեպ, Մոուրինյոյի նշանակման մասին նաև «Sky Sport Italia»-ն է հաղորդել: Այժմյան գլխավոր մարզիչ Լուի վան Գալը դա կեղծիք է որակել ու նշել, թե չի հավատում, որ ակումբի ղեկավարները կարող են բանակցություններ վարել իր թիկունքում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ