Ռաուլ. «Չէի հավատում, որ Զիդանը կլինի «Ռեալի» մարզիչը»
Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» լեգենդար խաղացող Ռաուլը կիսվել է իսպանական թիմում Զինեդին Զիդանի մարզչական աշխատանքից իր սպասելիքներով:
«Զիդանը համաշխարհային մեծության ֆուտբոլիստներից մեկն էր և այդպիսին կմնա ֆուտբոլի ողջ պատմության մեջ: Զիդանը, իրոք, գիտի, թե խաղացողներն ինչ են ուզում: Կարելի է երազել ու ենթադրել, որ այս տարին Զիդանը կավարտի մրցանակներով: Իսկ եթե ոչ, միևնույն է, նրան պետք է ժամանակ տանք,- Ռաուլի խոսքերը մեջբերել է «BeIn»-ը:- Կարծում է, որ համբերատարությունը շատ կարևոր գործոն է ֆուտբոլում: Ինձ թվում է նաև, որ պետք է հստակ պատկերացում ունենալ, թե ինչի ես ուզում հասնել: Սակայն սա «Ռեալն» է, որտեղ ժամանակը կարող է չբավարարել: Այդուհանդերձ, հույս ունեմ, որ Զիդանը կհասնի հաջողության: Բոլորս էլ ուզում ենք, որ «Ռեալը» մրցանակներ նվաճի:
Հավատո՞ւմ էի, որ Զիդանը կլինի «Ռեալի» մարզիչը: Եթե հարցազրույց տայի, երբ մենք ֆուտբոլիստներ էինք, կասեի, որ չեմ հավատում: Բայց դա տեղի է ունեցել»,- ասել է Ռաուլը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ