Հայտնի են Եվրոպայի առաջնությանը մասնակցող հունահռոմեական ոճի հայ ըմբիշների անունները
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ Բուլղարիայի և Շվեյցարիայի ընտրանիների հետ համատեղ հավաք է անցկացնում Երևանում:
Ինչպես ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում նշել է հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը, Եվրոպայի առաջնությանը, որն անցկացվելու է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, Հայաստանը ներկայացնելու են Ռոման Ամոյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Ռաֆայել Մանուկյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):
Երևանյան հավաքը կավարտվի փետրվարի 17-ին, իսկ փետրվարի 25-ին հայ ըմբիշները կմեկնեն Ստայկի, որտեղ Եվրոպայի առաջնությունից առաջ նախապատրաստական վերջին փուլը կանցկացնեն:
Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը կկայանա մարտի 8-13-ը, Ռիգայում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ