ՕՊԵԿ-ը շարունակում է մեծացնել նավթի արդյունահանման ծավալները
Նավթ արտահանող երկրների կազմակեպության (ՕՊԵԿ) հունվար ամսվա նավթի արդյունահանման ծավալները 2015թ-ի դեկտեմբերի համեմատությամբ ավելացել են օրական 131 հազար բարելով՝ հասնելով 32.33 մլն բարելի: Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն:
Արդյունահանման աճ արձանագրվել է Նիգերիայում, Սաուդյան Արաբիայում, Իրաքում և Իրանում, իսկ նվազում գրանցվել է Անգոլայում, Վենեսուելայում և Ալժիրում:
Նավթի օրական համաշխարհային արդյունահանումը հունվարին ավելացել 0.03 մլն բարելով՝ հասնելով 95.64 մլն բարելի: Նույն ժամանակահատվածում ՕՊԵԿԻ-ի մասնաբաժինը նավթային շուկայում կազմել է 33.8%:
OPEK-ի անդամ երկրները շարունակում են չհետևել կազմակերպության սահմանած 30 մլն օրական արդյունահանման քվոտային և օրական արդյունահանում են 2.33 մլն բարել ավելի նավթ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ