Ճապոնական ոստիկանության անսովոր գտածոները. կրեա, իգուանա և 560 մլն իեն
«Տիբա» ճապոնական ոստիկանության բաժանմունքը պատմել է կորած անսովոր իրերի մասին, որոնք ոստիկանություն են բերել գիտակից քաղաքացիներ: Գրում է doramakun.ru-ն:
Ցուցակում հայտնվել է 9 անօդաչու սարք, իգուանա և կրեա: Եվ դա ամենը չէ: Ճապոնացիներն վերադարձրել են նաև գումար: Ոստիկանության հաշվարկով, ընդհանուր գումարը կազմում է 560 մլն իեն, որը հավասար է մոտ 4,7 մլն դոլարի:
Աղբյուրը նաև գրում է, որ 24 անգամ ոստիկանություն է բերվել 1 մլն իեն (շուրջ 8 հազար դոլար) կանխիկ գումար: Ամենախոշոր չափով գումարը հայտնաբերվել է աղբի մեջ՝ 300 հազար դոլար: Ամենահաճախը իրեր գտնում և կորցնում են «Նարիտա» օդանավակայանում, ինչպես նաև խոշոր առևտրի կենտրոններում:
Ամենաշատը ոստիկանություն են տարել թաշկինակներ ու կրակայրիչներ` 87 հազար հատ, անձրևանոց 69 հազար հատ և 46 հազար ուղևորատոմս: Հատկանշական է, որ կորած իրերի համար հայտարարությունները երկու անգամ պակաս են, քան գտնված իրերը:
Գումարի հետ կապված իրավիճակը հակառակն է. ոստիկանությունը ստացել է 1,3 մլրդ իենի կորստի հայտարարություն, իսկ ոստիկանությունը գտել է 560 մլն ընդամենը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ