Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի լիազորությունները կվերապահվեն խորհրդականին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել իր նախորդ հրամանագրերից մեկում՝ 2008 թվականի ապրիլի 16-ի ՆՀ-73-ա հրամանագրում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին:
Հրամանագրում ասված է.
«Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի ապրիլի 16-ի «Մ. Հարությունյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական նշանակելու մասին» ՆՀ-73-Ա հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «16-րդ կետի 3-րդ ենթակետը» բառերից հետո լրացնել «և 16.2-րդ կետը» բառերով.
2) «Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ» բառերը հանել.
3) «խորհրդական» բառից հետո լրացնել «՝նրան վերապահելով Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչի լիազորությունները» բառերով»: