Արյեն Ռոբբեն. «Բոխումն» արժանի է՝ դուրս գալու Բունեդեսլիգա»
«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբբենը «Բոխումի» հետ Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի խաղից (3:0) հետո նշել է, որ հանդիպումը ծանր էր: Նա արժանին է մատուցել մրցակցին:
«Բարդ խաղ ստացվեց, ինչպես և սպասում էինք,- Ռոբբենի խոսքերը մեջբերել է «Բավարիայի» պաշտոնական կայքը:- Ուզում եմ արժանին մատուցել «Բոխումին» ու նրա մարզչական շտաբին: Այդ թիմն արժանի է՝ խաղալու Բունդեսլիգայում: Ինչ վերաբերում է հեռացմանն ու 11 մետրանոցին, ապա դրանց արդարացիության վերաբերյալ որևէ կասկած չի կարող լինել: Այդպիսին են կանոնները: Դրանից հետո մրցակցի համար դժվար էր ինչ-որ բան հակադրել մեզ»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին