Արագածոտնի մարզում կան փակ ավտոճանապարհներ
Այսօր ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզի Միրաք, Շենկանի, Միջնատուն համայնքների ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Ուրասար-Կաթնաղբյուր (Լոռու մարզ), Սոթք-Քարվաճառ և Արագածոտնի մարզում Ջրամբար համայնք տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ